
Լավրովը հայտարարել է Ռուսաստանի պատրաստակամության մասին մասնակցելու Թրամփի երթուղուն
Ռուսաստանը որևէ խնդրանք չի ստացել Հայաստանից կամ Ադրբեջանից՝ «Թրամփի երթուղի՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP) նախագծին մասնակցելու վերաբերյալ, սակայն երկու կողմերն էլ տեղյակ են Ռուսաստանի պատրաստակամության մասին, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք դեռևս որևէ խնդրանք չենք ստացել այս նախագծին՝ Դոնալդ Թրամփի տրանսպորտային երթուղուն մասնակցելու վերաբերյալ։ Սակայն բոլոր շահագրգիռ կողմերը տեղյակ են մեր պատրաստակամության և հնարավորությունների մասին», – ասել է Լավրովը։
Նախարարը նաև հիշեցրել է, որ Ռուսաստանը բազմիցս ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, այդ թվում՝ Վաշինգթոնում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Լավրովի խոսքով՝ Մոսկվան պատրաստ է մասնակցելու տարածաշրջանում ենթակառուցվածքային նախագծերին։ Նա նշել է, որ «Ռուսական երկաթուղիներ»-ը գործում է Հայաստանում՝ որպես Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի մաս։ Ռուսական կողմը ծանոթ է համապատասխան ենթակառուցվածքներին և զբաղվում է դրանց պահպանմամբ։