Ռուսաստանը Հայաստանից և Ադրբեջանից դիմումներ չի ստացել՝ «Թրամփի ուղի» նախագծին մասնակցելու վերաբերյալ, սակայն կողմերը տեղյակ են Ռուսաստանի պատրաստակամության մասին։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Բաքվում Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության գագաթնաժողովին մասնակցության արդյունքներով լրագրողների հետ զրույցում։