Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումներից 17 մարդ է զոհվել – armeniatoday.am

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի՝ Խալիդ թագավորի անվան միջազգային օդանավակայանի վրա Եմենի հութիների «Անսար Ալլահ» շարժման հարձակումների հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել, ավելի քան 330-ը՝ վիրավորվել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչ Թուրքի ալ Մալիքիին։

Հոկտեմբերի 11-ին ԶԼՄ-ները հայտնել էին օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 զոհի մասին։

Նրա խոսքով՝ լարվածության սրման սկզբից ի վեր Սաուդյան Արաբիայի ուղղությամբ արձակվել է 1104 հրթիռ և 1135 անօդաչու թռչող սարք։

Ալ Մալիքին նաև հայտնել է, որ վերջին օրերին կոալիցիայի ուժերը Եմենի լեռնային շրջաններում ոչնչացրել են հութիների 127 պահեստ և բազմաթիվ հրթիռային արձակման կայանքներ։

Leave a Comment