Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին և էներգետիկ օբյեկտներին շարունակվող հարվածներով Կիևը հակասության մեջ է մտնում ԱՄՆ-ի խաղաղության ջանքերի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Վլադիմիր Զելենսկու՝ ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածելու արգելքը վերացնելու մասին խոսքերը։