
Իրանի ռազմածովային ուժերը հայտնել են Հորմուզի նեղուցի արևելյան մասում լցանավի վրա հրդեհի մասին։
«Մի քանի ժամ առաջ Իրանի ռազմածովային ուժերի մոնիթորինգային խմբերը, Հորմուզի նեղուցի արևելյան մասում պարեկություն կատարելիս, հայտնաբերել են հրդեհվող լցանավ արգելված տարածքում», – ասվում է բանակի հայտարարության մեջ։ Հայտարարության համաձայն, լցանավը, անջատելով իր նավերի նույնականացման համակարգերը, մտադիր էր անցնել Օմանի ծոցի «արգելված տարածքով»։