Առաջարկում եմ «3+3»-ի հաջորդ հանդիպումն անցկացնել Ադրբեջանում, մյուսը՝ Երևանում. Լավրով

Առաջարկում եմ «3+3»-ի հաջորդ հանդիպումն անցկացնել Ադրբեջանում, մյուսը՝ Երևանում. Լավրով

Բաքվում կայացած մամուլի ասուլիսում Ռուսաստանի արտգործնախարարը խոսել է «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի մասին։

«Մենք մի քանի անգամ հանդիպել ենք և հիմա սպասում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության գան այն մասին, թե ով է հյուրընկալելու այս խմբի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը։ Ես կարծում եմ, որ մենք կարող ենք առաջին հանդիպումն անցկացնել Ադրբեջանում, իսկ հաջորդը՝ Երևանում։ Սա ճիշտ քայլ կլինի», – ընդգծել է Ռուսաստանի արտգործնախարարը։

Նշենք, որ մինչ այժմ այս ձևաչափով անցկացվել է երեք հանդիպում։ Հանդիպումները տեղի են ունեցել Մոսկվայում, Անկարայում և Թեհրանում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment