Ես կարծում եմ, որ մենք խաղաղության ինստիտուցիոնալացման եզրափակից փուլ ենք մտել, և ինձ համար կարևոր եմ համարում, որ մինչև 2031 թվականը այս պրոցեսն ավարտվի: Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Լրագրողներից մեկի հարցին՝ ինչո՞ւ է հատկապես նախանշել 2031 թվականը՝ արդյոք այն բանի համար, որ հերթական խորհրդարանական ընտրությունների տարում իր ձեռքում համապատասխան փաստաթուղթ ունենա՝ այն օգտագործելով որպես հաղթաթուղթ, Փաշինյանը պատասխանեց.
«Ընտրվել եմ վարչապետ, առաջիկա անելիքներս պետք է կոնկրետացնեմ։ 31-ին մանդատս ավարտվում է, բա ո՞ր թվի համար ասեմ։ 2041 ասե՞մ»։