Փաշինյանը որոշում է ստորագրել Ռուսաստանի հետ աշխատանքային խումբ ստեղծելու մասին, որը կքննարկի «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կոնցեսիոն կառավարման արդյունավետության հետ կապված խնդիրները։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Որոշման համաձայն՝ աշխատանքային խումբը ստեղծվել է հոկտեմբերի 14-ին Փաշինյանի և «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի միջև կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա։
Խմբի նպատակն է եռամսյա ժամկետում քննարկել առկա խնդիրները, գտնել դրանց լուծման հնարավոր տարբերակները և հստակեցնել հետագա քայլերը։
Աշխատանքային խումբը կղեկավարի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Դավիթ Իվանյանը։ Խմբում ընդգրկվել են Հայաստանի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Ռուսաստանի տրանսպորտի նախարարության, «Ռուսական երկաթուղիներ» ընկերության և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ներկայացուցիչներ։