Ի՞նչ է խոստանում Ավինյանը Աղի լճի տարածքում


Հասարակություն


Աղի լճի տարածքում նախատեսվում է բարեկարգման աշխատանքներ իրականացնել։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է, թե ինչ է նախատեսվում անել տարածքում՝ լճի քանդման վերաբերյալ բարձրացած աղմուկի ֆոնին։

Ավինյանի խոսքով՝ ծրագրի շրջանակում կբարեկարգվեն լճամերձ արահետները, կանցկացվի արտաքին լուսավորություն, կկառուցվեն ջրամատակարարման և կոյուղու համակարգեր։

Նա խոստանում է նաև մարզահրապարակ, ավտոկայանատեղի, սանհանգույցներ, ցնցուղարաններ ու հանդերձարաններ կառուցել, ինչպես նաև ստեղծել շեզլոնգներով և ստվերային ծածկերով հանգստի գոտիներ։

Թե երբ կմեկնարկեն աշխատանքները, որքան գումար կծախսվի ծրագրի իրականացման համար և ինչպես են դրանք անդրադառնալու լճի բնական միջավայրի վրա, Ավինյանի հրապարակման մեջ չի նշվում։


Leave a Comment