
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «Պետք է մինչև 2031-ը ստորագրել ու վավերացնել խաղաղության համաձայնագիրը»։ Եթե մինչև 2031 թվականը Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ն մնան իշխանություն, Հայաստանից որպես պետություն ի՞նչ կմա, ևս 6-7 միլիարդ դոլարով կավելանա ՀՀ պետական պարտքը, նոր, սարսափելի զիջումներ կարվեն Ադրբեջանին, Հայաստանի տնտեսական փլուզումը, կառավարման բոլոր ոլորտներում կոլապսը իրականություն կդառնան։ Հայաստանում իշխանափոխություն համար աշխարհաքաղաքական իրավիճակը պետք է փոխվի։ Աշխարհում, Հայաստանի շուրջ քաղաքական ակտիվ գործընթացներ են ընթանում»։
Աղբյուրը` Ոսկան Սարգսյան