
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի և շարժման մյուս անդամների գործով դատական հերթական նիստը հետաձգվեց։ COP17-ով պայմանավորված՝ Աժ պատգամավոր Արթուր Սարգսյանին, ով գտնվում է տնային կալանքում, ոստիկանությունը չի ներկայացրել դատարան։ Նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին։