Բաքվում տեղի են ունեցել Ադրբեջանի և Իտալիայի ռազմական մասնագետների համատեղ խորհրդակցություն և վարժանքներ


Միջազգային


Ադրբեջանի պաշտպանության նախարարության և Իտալիայի զինված ուժերի գլխավոր շտաբի միջև 2026 թվականի երկկողմ ռազմական համագործակցության ծրագրի համաձայն՝ Բաքվում տեղի է ունեցել որոնողափրկարարական գործունեության ոլորտում փորձագիտական հանդիպում։

Հանդիպմանը մասնակցելու նպատակով Ադրբեջան է ժամանել Իտալիայի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների խումբ։

Այցի շրջանակում հյուրերն այցելել են Ադրբեջանի ռազմաօդային ուժերի բազա, որտեղ ծանոթացել են սպառազինության մեջ գտնվող ավիացիոն տեխնիկային և թռիչքային միջոցներին, ինչպես նաև զինծառայողների առօրյա գործունեությանն ու ծառայության պայմաններին։


Leave a Comment