Մարդիկ Աջափնյակում մեզ ձայն են տվել այդ թվում նրա համար, որ այդ խնդիրը լուծվի, այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Շինարարների փողոցում շինությունների ապամոնտաժման աշխատանքներին։
«Հիմա ասում եմ հրապարակային՝ բոլոր այն տեղերում, որտեղ այդպիսի խնդիր կա, մենք գնալու ենք, քանդելու ենք։ Մարդիկ թող էս գլխից մտածեն իրենց հետագա գործունեության մասին»,- ասաց նա։
Անդրադառնալով տնտեսվարողների դժգոհություններին՝ Փաշինյանն ասաց՝ այլ աջափնյակցիներ էլ դժգոհ են, որ հանրային տարածքներն ապօրինի վերցվել են։
«Չի կարող հանրային զբոսայգու տարածքում կամ մայթի վրա օրինական բան լինի։ Եթե վկայականը հայտնվել է ինչ-որ մեկի ձեռքին՝ ուրեմն պետք է քրեական գործով պարզվի՝ այդդ վկայականն ով է տվել, ինչի համար։ Երևանը պետք է վերադարձվի երևանցիներին։ Մարդիկ մտածում են, որ ապաօրինի ձեռք բերած այդ գույքերը պահելու են և սերնդեսերունդ փոխանցե՞ն։ Չի լինելու այդպիսի բան»