Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը վաղը կժամանի Հայաստան. Բաղայի

15 Հոկտեմբերի, 2026

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը վաղը կժամանի Հայաստան: Այս մասին հայտնում է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային:

Փեզեշքիանը մասնակցելու է ՄԱԿ–ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների` COP17 գագաթնաժողովին։

Նշենք, որ հոկտեմբերի 19-30-ը Երևանում կանցկացվի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։ Մասնակցություն կունենան կոնվենցիայի 196 կողմերի ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, գիտական համայնքի, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։ Ակնկալվում է շուրջ 10-15 հազար մասնակցի ներկայություն։

Համաժողովի հիմնական նպատակն է գնահատել մինչև 2030 թվականը կենսաբազմազանության պահպանման համաշխարհային նպատակների իրականացման առաջընթացը, քննարկել բնության կորստի կանխարգելման ուղիները և խթանել միջազգային համագործակցությունը։ Հատուկ ուշադրություն կդարձվի ցամաքային և ծովային տարածքների պահպանությանը, ֆինանսավորմանն ու էկոհամակարգերի վերականգնմանը։

Leave a Comment