Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Հաքան Ֆիդանը վերահաստատել են միջազգային համակարգման կարևորությունը, այդ թվում՝ Ուկրաինայի ճգնաժամի կարգավորմանը նպաստելու հարցում, հայտնում է ռուսական դիվանագիտական գործակալությունը։
Հանդիպումը տեղի է ունեցել Բաքվում ընթացող՝ Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ համաժողովի շրջանակներում։
«Հաստատվել է Ռուսաստանի և Թուրքիայի գործողությունների՝ միջազգային ասպարեզում համակարգման կարևորությունը, այդ թվում՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամի արդարացի կարգավորմանը նպաստելը», – ասվում է նախարարության կայքում։