Կխնդրեմ Շաքիում վիրավnրում ստացած կնոջ նկարները հրապարակելիս մի քիչ ավելի զգուշավոր լինել. Ավանեսյան



Tert.am-ը գրում է․


Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած Անի Ավետիսյանի բուժման ծախսերը հոգում է պետությունը: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե որոշ ծախսեր մասնավոր միջոցներով են արվում:



Նախարարը նաև լրագրողներին խնդրեց այս թեմայով լուսաբանումներ անելիս զգուշավոր լինել։

«Երբ կինը զգայուն վիճակում է, կխնդրեմ նկարները հրապարակելիս մի քիչ ավելի զգուշավոր լինել, որովհետև այսօրվա թվային դաշտում, երբ լուսանկարը հրապարակվում է, հետո մնում է՝ անգամ երբ հետո կինը փոշմանի, որ թույլ է տվել այդ պահին իրեն նկարեն»,- ասաց Ավանեսյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment