ՌԴ-ի հետ շփումները երբեք էլ սառը չեն եղել. ԱԷԿ-ի և երկաթուղու հարցում փնտրում ենք լավագույն առաջարկը. Փաշինյան

Ռուսաստանի հետ Հայաստանի շփումները երբեք էլ սառը չեն եղել։ Մեր շփումներում որևէ բան չի փոխվել։ Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Որոշակի աշխատանքային մթնոլորտ է և որոշակի հարաբերություններ։ Նույնիսկ եթե դիվանագիտական օրակարգում ինչ-որ խնդիրներ կան, հո իրարից չե՞նք խռովում կամ իրար հետ չենք խոսում։ Հիմա մի հատ կադր ա հայտնվել համացանցում, բազմաթիվ կադրեր էլ․ չեն հայտնվել։ Հարաբերությունները միշտտ էլ եղել են լավ և շարունակելու են մնալ լավ. ես համոզված եմ»,- նշեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն այս համատեքստում անդրադարձավ նաև ատոմակային թեմային՝ շեշտելով, որ պաշտանական Երևանը փնտրում է լավագույն առաջարկը, և ով կանի լավագույն առաջարկը՝ գին, որակ, ժամկետ, Հայաստանը կընդունի այդ առաջարկը։

«Նույնն էլ վերաբերում է երկաթուղուն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

«»

Leave a Comment