Ալիևը հիշեցրել է՝ ինչ է առաջարկել հայերին․ ուշագրավ հայտարարություն


Մենք չենք հարվածել արդեն պարտված հակառակորդին և չենք դիմել այնպիսի գործողությունների, որոնք հակասում են մեր սկզբունքներին։ Ինչպես հաղորդում է APA-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով CICA-ի 7-րդ գագաթնաժողովում։

«Մենք խաղաղություն առաջարկեցինք նրանց և խաղաղության մեջ ապրում ենք արդեն մեկ տարուց մի փոքր ավելի։ Այս խաղաղությունը մնում է փխրուն և պետք է պաշտպանվի ու ամրապնդվի», – հավելել է պետության ղեկավարը։

Հիշեցնենք ավելի վաղ հայտնել էինք, Ադրբեջանի նախագահի ևս մեկ հայտարարություն․ «Նրանք, ովքեր սպառնում էին մեզ տանկերով գալ և օկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում»:

Leave a Comment