Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին աշխատելու է հեռավար


Հասարակություն


ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետությունում նախանշված մեծածավալ միջոցառումների անցկացման

նպատակով երթևեկությունը բեռնաթափելու անհրաժեշտությամբ պայմանավորված` Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը 2026 թվականի հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին աշխատելու է հեռավար, բացառությամբ՝ ՄԻՊ աշխատակազմի մարզային ստորաբաժանումների:

Աշխատանքներն իրականացվելու են աշխատանքային օրերի մշտական գրաֆիկով: 24/7 ռեժիմով գործելու է թեժ գծի 096116100 հեռախոսահամարը: Նշված օրերին դիմումները կընդունվեն առցանց՝ [email protected]:


Leave a Comment