Սիսիանում ոստիկանությունը ձերբակալել է տղամարդու, որը կասկածվում է իր 13-ամյա դստերը պարբերաբար բռնության, այդ թվում՝ սեռական բռնության ենթարկելու մեջ, հայտնում են ոստիկանությունից։
Գերատեսչության տվյալներով՝ ոստիկանության ծառայողներն անչափահասի նկատմամբ ենթադրյալ բռնության մասին տեղեկություն են ստացել հոկտեմբերի 14-ին։ Տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Armenia Today-ը հայտնել էր Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ ենթադրյալ սեռական բռնության գործով երկու անձի կալանավորման մասին։ Սիսիանում հոկտեմբերին ոստիկանությունը ձերբակալել էր նաև ուսուցչուհու՝ վեցամյա երեխային ծեծելու կասկածանքով։
