«Ռուսական երկաթուղիներ»-ի գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզերովը Հայաստան է ժամանել իմ առաջարկով և հրավերով։ Այս այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իմ բացման խոսքում ասել եմ, որ մենք ի բնե խնդիր չունենք ռուսական կոնցեսիայի հետ. մեր խնդիրն է, որ մեր երկաթուղին պետք է լինի մրցունակ։ Այս նպատակին միտված մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ դրա համար ռացիոնալ ձևաչափը կոնցեսիոն կառավարման ձևաչափը փոխելն է, այսինքն՝ երրորդ երկրներին պատվիրակելը»«- ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Բայց ՌԴ-ի գործընկերներն ասում են, որ իրենք գիտեն՝ ինչպես լուծել այդ հարցը։ Քննարկման արդյունքում ես ասել եմ՝ շատ լավ, եկեք ձևավորենք աշխատանքային խումբ, որը եռամսյա ժամկետում կտա հարցերի պատասխանը, թե ոնց է ՀՀ երկաթուղին դառնալու մրցունակ՝ մանավանդ որ զուգահեռ պրոցեսներ են տեղի ունենում »,- ընդգծեց վարչապետը։
Ըստ Փաշինյանի՝ ռուսական կողմն ասում է, որ պատժամիջոցները չեն խանգարում երկաթուղու աշխատանքներին, մինչդեռ հայկական կողմը կարծում է, որ դա խնդիր է։
«Մենք ասել ենք, որ բարեկամական լուծումներ ենք ուզում, և եթե իրենք ունեն որևէ հարցի պատասխան, մենք չենք ասելու՝ դա չենք լսում, սա է և վերջ»,- ասաց Փաշինյանը։