
«Շվեյցարիան ողջունում է այն դրական դինամիկան, որ ստեղծվել է խաղաղության համաձայնագրի նախաստորագրմամբ և որ տեղում փաստացի խաղաղություն է։ Գրանցված հաջողությունները կայուն խաղաղությունը, կարելի է ասել՝ արդեն հնարավոր է, որը կարևոր է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ամբողջ Կովկասի տարածաշրջանի համար»,- ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Շվեյցարիայի փոխնախագահ, ԵԱՀԿ նախագահ Իգնասիո Կասիսը։
«Ես խրարխուսում եմ երկու երկրներին՝ շարունակելու ջանքերը հասնելու համար համաձայնագրի ստորագրմանը և իրագործմանը։ Շվեյցարիան ցանկանում է աջակցել այդ գործընթացին, եթե երկու կողմերը դա ցանկանան»,- նշել է Կասիսը։