Հայաստանն է երկիրը ներքաշել Ադրբեջանի դեմ պատերազմի մեջ. Ալիեւ


Միջազգային


Ադրբեջանի ընտրությունը պատերազմը չէր, Հայաստանն է երկիրը հարկադրել ներքաշվել դրա մեջ։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների համաժողովի (CICA) 7-րդ գագաթնաժողովում։

Ալիևի խոսքով՝ Հայաստանը և նրա թիկունքին կանգնած հովանավորները չէին ենթադրում, որ Ադրբեջանը կկարողանա ուժով վերականգնել իր ինքնիշխանությունն ու միջազգային իրավունքը։

«Հավանաբար, նրանք լավ չէին ճանաչում մեր հպարտ, ազատասեր ժողովրդի բնավորությունը, որը ապրում է իր ավանդույթներով և բարոյական արժեքներով»,- ընդգծել է Ալիևը։


Leave a Comment