Նրանք, ովքեր uպառնում էին մեզ տանկերով գալ և oկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում. Ալիև



Tert.am-ը գրում է․


Նրանք, ովքեր սպառնում էին մեզ տանկերով գալ և օկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Բաքվում ընթացող Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների հարցերով խորհրդաժողովի VII գագաթնաժողովում:



«Մեկ օրից էլ պակաս ժամանակում Հայաստանի «օկուպացիոն բանակը» (չակերտները՝ Tert.am-ից) Ղարաբաղում ջախջախվեց, իսկ «անջատողականների առաջնորդները, մանկասպանները» (չակերտները՝ Tert.am-ից) կանգնեցին ադրբեջանական դատարանի առջև: Նրանք, ովքեր սպառնում էին մեզ տանկերով գալ և օկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում, իսկ նրանց տանկերը ցուցադրված են Ռազմական ավարների պուրակում:

Այս հարցն ունի գլոբալ նշանակություն, ուստի ես կանգ առա դրա վրա: Եթե Հայաստանի նկատմամբ ժամանակին պատժամիջոցներ մտցվեին «օկուպացիայի, ցեղասպանության և էթնիկ զտումների համար» (չակերտները՝ Tert.am-ից), Ադրբեջանը ստիպված չէր լինի մարտի դաշտում ոտնատակ անել «հայկական ֆաշիզմը» (չակերտները՝ Tert.am-ից): Պատերազմը մեր ընտրությունը չէր, մեզ դրան դրդեց Հայաստանը»,- ասել է Ալիևը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment