Ասել եմ՝ բարև չեմ տալո՞ւ, թե՞ ասել եմ՝ տեսնեմ, ճամփես փոխելու եմ: Ասել եմ՝ Բելառուս չենք գնալու, չենք գնացել, ճեպազրույցի ժամանակ ասել է Փաշինյանը
«Մենք միջազգային գործընկերների հետ միշտ էլ շփվում ենք կոռեկտության սահմաններում՝ մի օր ավելի, մի օր պակաս: Ֆորմատ է՝ գնում ենք, աշխատում ենք»,-ասել է նա:
Դիտեք նաև՝
***
Հո չե՞նք խռովում իրարից կամ չենք խոսում իրար հետ. Նիկոլ Փաշինյան պնդում է` ռուսական կողմի հետ ՀՀ շփումները երբեք էլ սառը չեն եղել
«Մեր շփումներում ոչ մի բան չի փոխվել, որոշակի աշխատանքային մթնոլորտ է, որոշակի հարաբերություններ, նույնիսկ եթե դիվանագիտական կամ այլ օրակարգում ինչ-որ խնդիրներ կան, հո չե՞նք խռովում իրարից կամ չենք խոսում իրար հետ»,- ասաց Փաշինյանը։
Ինչ վերաբերում է ատոմակայանի հարցին, Փաշինյանը նշեց՝ Հայաստանը փնտրում է լավագույն առաջարկը՝ գին, որակ, ժամկետ։ Շեշտեց՝ հարցը չի քաղաքականացվում։ Նրա խոսքով՝ երկաթուղու հարցում էլ հայկական կողմը փնտրում է լավագույն լուծումը։ Եթե ռուս գործընկերները կներկայացնեն համապատասխան լուծում, պաշտոնական Երևանը պատրաստ է դիտարկել այն։
***
Փաշինյանը կրկին խոսեց սահմանի 2 կողմերում անկլավ-էքսկլավներ չունենալու և տարածքների փոխանակման մասին
«Բոլորս էլ հասկանում ենք՝ մյուս սցենարը բազմաթիվ խնդիրներ է առաջացնելու, ընդհուպ՝ այդ գյուղերի բնակիչների շրջանում՝ ոնց են անցնելու սահմանը, ոնց են գնալու-գալու, երկու սահման անցնելը և այլն․․․ Շատ կարևոր է, թե մենք ինչ պրոցեսի ենք գնում՝ մենք ուզում ենք իրար պրոբլեմներ ստեղծե՞նք, թե՞ մենք ուզում ենք լուծել պրոբլեմները և ինչ-որ դարակազմիկ էջ փակենք և նոր էջ բացենք։ Էս երկրորդ տրամաբանության գնալու պարագայում հավանականությունը մեծանում է, որ էսպիսի լուծում կլինի»,- հայտարարեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ դեռ չի կարող ասել, թե տեխնիկապես դա ինչպես կիրականացվի, կամ իրավական ինչ ձևակերպում կստանա։
Մենք ի բնե խնդիր չունենք ռուսական կոնցենսիայի հետ. Փաշինյանը` «Ռուսական երկաթուղիների»`գլխավոր տնօրենի այցի մասին
«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովը իմ հրավերով է Հայաստան եկել, ասուլիսին ասաց ՀՀ վարչապետը։
«Մեր խնդիրն այն է, որ մեր երկաթուղին պետք է լինի մրցունակ։ Այս նպատակին միտված մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ դրա ռացիոնալ ձևաչափը` կոնցեսիոն կառավարման ձևաչափը, փոխելն է, այսինքն` 3–րդ երկրներին պատվիրակելը, սակայն եթե ՌԴ գործընկերներն ասում են` իրենք գիտեն` ինչպես լուծեն այդ հարցը, իրենք կարող են լուծումներ առաջարկել, ապա քննարկման արդյունքում ես ասել եմ` եկեք ձևավորենք աշխատանքային խումբ, որը եռամսյա ժամկետում կտա հարցերի պատասխաններ»,– ասաց Փաշինյանը։
«Բոլոր այն տեղերում, որտեղ այդպիսի խնդիր կա, մենք գնալու ենք քանդելու»,- այս մասին այսօր ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ օրեր առաջ քաղաքապետարանի որոշմամբ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոցում քանդել են կրպակներն ու խանութները։
«Ոչ մեկին իրավունք տրված չէ հանրային տարածքի վրա ձեռք դնել։ Մարդիկ մտածում են, որ այդ ապօրինի ձեռք բերված գույքերը պահելու են և սերնդեսերունդ փոխանցե՞ն, չի լինելու այդպիսի բան»,- հավելեց Փաշինյանը։