Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բրիֆինգի ընթացքում անդրադառնալով ապօրինի կրպակների ապամոնտաժման աշխատանքներին, նշել է․
«Բոլոր այն տեղերում, որտեղ այդպիսի խնդիր կա, մենք գնալու ենք, քանդենք։ Մարդիկ թող այս գլխից մտածեն իրենց հետագա գործունեության մասին»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ այդ տարածքներն Աջափնյակի և Երևանի բոլոր բնակիչների տարածքներն են․ «Ձեզ դուր կգա՞, որ ձեր բակում մեկը գա, բուդկա դնի․ չպետք է լինի նման բան։ Դուք հիշում եք՝ 2021թ․ ընտրությունների գիշերը Աջափնյակում կրպակներ էին հայտնվել, և ես անձամբ եմ հրահանգել քանդել դրանք»,- հավելել է վարչապետը։
«Երևանը պետք է վերադարձվի երևանցիներին»,- ընդգծել է վարչապետը: Նա նշել է, որ Աջափնյակում իրենց ձայն են տվել նաև նրա համար, որ խոստացել էին, որ այդ խնդիրը կլուծեն։
