
ՆԳՆ կիբեռոստիկանությունը ֆեյսբուքյան էջում իրազեկող տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Արհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ինչ անել, եթե ձեզանից գումար են շորթում»։
«Մի՛ վճարեք, գումարի փոխանցումը չի երաշխավորում նկարների ջնջումը և հաճախ հանգեցնում է նորանոր շանտաժի․․․ Պահպանե՛ք ապացույցները, դիմե՛ք Ոստիկանություն»,- նշվում է տեսանյութում։
Աղբյուրը` ՀՀ ՆԳՆ ոստիկանություն