«Հայաստանի պատի առաջին լեշը կախեց «տանտերը» Ամուլսարում». Բաբկեն Նավասարդյան

«Հայաստանի պատի առաջին լեշը կախեց «տանտերը» Ամուլսարում». Բաբկեն Նավասարդյան

Նկարազարդող, անիմացիոն շարքերի ստեղծող Բաբկեն Նավասարդյանը գրել է. «Վերջերս եմ էս առակը լսել: Չգիտեմ հեղինակին:
Մեկը տուն ա ունենում: Մարդ ա գալիս, որն ուզում ա առնի տունը: Սա չի վաճառում: Առնողը կրկնակի, եռակի ա առաջարկում: Սա չի համաձայնվում ոչ մի գնով ու ճամփում ա: Որոշ ժամանակ անց գալիս ա էլի ու էս անգամ ուրիշ առաջարկով: Թե բա. չես ծախում, ընդունում եմ: Ինձ մի հատ պատին խփած մեխ ծախի: Տան տերը մտածում ա՝ մեխ ա էլի, ոչ տեղ ա զբաղեցնում, փողն էլ լիքը ծակուծուկ կփակի: Ծախում ա:
Մյուս օրը մեխի տերը բերում ա, մի հատ լեշ ա կախում իրա մեխից ու գնում: Տան տերը սկզբից զարմանում ա, հետո երբ արդեն լեշը հոտում ա, մեխի տիրոջն ասում ա. տար լեշդ, բայց նա՝ չէ, իմ մեխն ա, իմ ապրանքը: Պիտի մնա: Ու տենց օր օրի տունը ապրելու ոչ պիտանի ա դառնում, տնեցիք գնում են:
Խի հիշեցի: Հայաստանի պատերին մեխեր ունեն թե ռուսները, թե ադրբեջանցիք, թե ամերիկացիք, բայց առաջին լեշը կախեց «տանտերը» Ամուլսարում:
Երանի սխալվեմ:

Leave a Comment