Ալիևն ու Հերցոգը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում հանդիպել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի հետ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ դրանց տվյալների՝ կողմերը քննարկել են ադրբեջանա-իսրայելական հարաբերությունները, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցեր։

Հերցոգը Բաքու է ժամանել Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցառումների խորհրդակցության (ԱՓՎՄԽ) գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։

Այսօր նույն միջոցառմանը մասնակցելու համար Ադրբեջան է ժամանել նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

Leave a Comment