
«Արարարտյան լույսապայծառ այս առավոտով Նիկոլ Փաշինյանը փորձեց բացել «օվերտոնի պատուհանը» և հանրությանը ներկայացնել, թե իր պատկերացմամբ՝ ինչպիսին պիտի լինի խաղաղության դեմքը, և պարզվում է, որ խաղաղության դիմագծերը պետք է լինեն այնպիսին, որ Հայաստանը և Ադրբեջանը իրարից որևէ պահանջ չպետք է ունենան և չպետք է ներկայացնեն․․․ Մինչդեռ ընդամենը մի քանի օր առաջ էի Ալիևին լսում, և տպավորություն չտացա, որ Ադրբեջանը պատրաստ է իր ծավալապաշտական, անհեթեթ նախապայմաններից և ուլտիմատումներից հրաժարվել»,- այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում նշեց հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։
«Ասելով, որ անկլավների և էքսլավների հարցը պիտի լուծվի փոխանակումով՝ Նիկոլ Փաշինյանը երկրորդ «օվերտոնի պատուհանն» է բացում՝ մեղմ ժպիտով հասկացնելով, որ Տիգրանաշենը հանձնվելու է Ադրբեջանին։ Այսինքն՝ մեզ նախապատրաստում է հերթական զիջումներին և հերթական կապիտուլյացիային»,- հավելեց նա։