Անտիգուայի և Բարբուդայի դրոշը կրող «Քեյփ Դաո» բեռնատար նավը խորտակվել է Հորմուզի նեղուցի մոտ՝ հրթիռի հարվածից հետո։
Reuters-ը հայտնում է, որ տեղեկությունը հրապարակել է ՄԱԿ-ի Միջազգային ծովային կազմակերպությունը (IMO):
Նավի օպերատորը Միացյալ Արաբական Էմիրությունների Peonies Shipmanagement FZE ընկերությունն է։
Նշենք, որ այսօր Հորմուզի նեղուցում ռազմածովային ականի պայթյունի հետևանքով խորտակվել է 2500 կոնտեյներ տեղափոխող կոնտեյներային ևս մի նավ։