Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում բողոքի ցույցի մասնակից ուսանողները հրդեհել են Կրթության նախարարության շենքը. հայտնում է Politico-ն։
Կրթության նախարարության շենքի առաջին հարկում հրդեհ է բռնկվել։
Ցուցարարները շենքի վրա նետել են քարեր և հրկիզող խառնուրդներով շշեր։ Ոստիկանությունը պատասխանել է արցունքաբեր գազով և ջրցաններով։
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են լուծումներ չափազանց բարձր ուսման վարձերի, ֆինանսավորման պակասի և երիտասարդության շրջանում զանգվածային գործազրկության խնդիրների համար։
Ցուցարարները նաև Մոլոտովի կոկտեյլներ են օգտագործել վարչապետի գրասենյակի առջև։
Ալբանիայի ոստիկանությունը հայտնել է, որ անկարգությունների ժամանակ վիրավորվել է իրավապահ մարմինների 6աշխատակիցներ և մեկ կին լրագրող։ Ձերբակալվել է 23 ցուցարար։