Սահմանադրական դատարանին չի հաջողվել նախագահ ընտրել – armeniatoday.am

Սահմանադրական դատարանին չի հաջողվել նախագահ ընտրել, լրագրողներին հայտնել է ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը։

Նրա խոսքով՝ ՍԴ նախագահի պաշտոնում առաջադրվել են իր և Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունները։ Շաթիրյանի թեկնածությունն առաջադրել է ՍԴ դատավոր Դավիթ Խաչատրյանը, իսկ Վարդանյանն ինքնաառաջադրվել է։

«Ըտրության առաջին փուլի քվեարկության արդյունքներով թեկնածուներից ոչ մեկն անհրաժեշտ թվով ձայներ չհավաքեց, հետևաբար Սահմանադրական օրենքով նախատեսված կարգավորումներին համապատասխան անցկացվեց երկրորդ փուլ։ Երկրորդ փուլի արդյունքներով ևս ՍԴ նախագահ չի ընտրվել»,- ասել է Շաթիրյանը՝ հավելելով, որ նոր քվեարկություն կանցկացվի։

ՍԴ նախագահ Արման Դիլանյանի լիազորությունների ժամկետն ավարտվել էր հոկտեմբերի 12-ին։ Նա դատարանը ղեկավարում էր 2020 թվականից։

Leave a Comment