Սահմանադրական դատարանը նոր նախագահ չի ընտրել․ Վլադիմիր Վարդանյանն ու Էդգար Շաթիրյանը չստացան բավարար թվով ձայներ

Սահմանադրական դատարանն այսօրվա աշխատակարգային նիստում չի կարողացել նոր նախագահ ընտրել: Թեկնածուներից և ոչ մեկը չի հավաքել անհրաժեշտ թվով ձայներ, ինչի պատճառով ընտրությունը համարվել է չկայացած։ Օրենքով սահմանված ժամկետներում կկազմակերպվեն նոր ընտրություններ:

ՍԴ նախագահի պաշտոնի համար առաջադրվել էին ՍԴ դատավորներ Վլադիմիր Վարդանյանը և Էդգար Շաթիրյանը:

Նոր ընտրության անհրաժեշտությունն առաջացել է այն պատճառով, որ 2026 թվականի հոկտեմբերի 12-ին լրացել էր ՍԴ նախագահ Արման Դիլանյանի պաշտոնավարման 6-ամյա ժամկետը, որը, գործող օրենսդրության համաձայն, վերընտրվելու իրավունք չունի:

Leave a Comment