Numéro Switzerland-ն անդրադարձել է հայ դիզայներներին ու նրանց աշխատանքներին – armeniatoday.am

Ֆրանսիական Numéro նորաձևության ամսագրի շվեյցարական տարբերակը հոդված է հրապարակել հայ երիտասարդ դիզայներների և Հայաստանում ժամանակակից նորաձևության զարգացման մասին, Fashion from the Edges of Europe խորագրով ֆոտոշարքը հրապարակվել է հոկտեմբերի 7-ին։

Նախագծի կենտրոնում դիզայներներ են Հայաստանից, որոնք ստեղծում են սեփական ոճը։ Ներածականում ամսագիրը նշում է Նենսի Ավետիսյանին, Jhangirian, Ananyan, Dajeli բրենդներին, Սոնյա Ավագյանին և Tangian-ին։ Կերպարներում ներկայացված են նաև Մերի Ստեփանյանի, Մանուկ Ալեքսանյանի, Faina, The Muse, Mannhof Fashion բրենդների և Pregomesh զարդերի բրենդի աշխատանքները։

Հեղինակների խոսքով՝ հայ դիզայներները հետևում են Փարիզի, Լոնդոնի և նորաձևության մյուս կենտրոնների միտումներին՝ միաժամանակ պահպանելով հայկական մշակույթի առանձնահատկությունները։

Նախագծի լուսանկարիչն ու ռեժիսորը Գարեն Բարսեղյանն է, ոճաբանը՝ Անժելինա Խաչատուրյանը, օպերատորը՝ Արթուր Ուստյանը։ Նկարահանումներն անցկացվել են Երևանում, այդ թվում՝ վարդագույն տուֆով կառուցապատված փողոցներում և «Հայ Արտ» ժամանակակից արվեստի կենտրոնի բրուտալիստական շենքում։

2025 թվականի հոկտեմբերին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել էր «Կերպարի ձևը․ արվեստի և նորաձևության երկխոսություն» ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել էին 25 հայ դիզայների աշխատանք։

Leave a Comment