«Հրազդան» մարզադաշտը, այդ շքեղ կոթողը, ըստ էության, չկա, Սիմոնյանին չենք հիշում։ Ո՞ւմ ենք հիշում ու հարգում, եթե մեր սեփական պատմության հանդեպ այդքան անհարգալից ենք։ Ինչպե՞ս է պատահում, որ ամեն փոքր առիթ օգտագործվում է պետական մակարդակով տոնախմբություններ կազմակերպելու համար, իսկ նման հոբելյանն անցնում է աննկատ, թեև այն կարելի էր վերածել ֆուտբոլային տոնի՝ մանկապատանեկան ֆուտբոլի մրցաշարերից մինչև ընկերական հանդիպումներ և այլն։ Ինչո՞ւ չենք գտնում ճիշտ ձևերը՝ իրոք արժանիներին պատվելու, նրանց մեր կենդանի պատմության հետ շարունակաբար ինտեգրելու։