
Ռուսական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Լուցկի մեծածախ պահեստին՝ Վոլինի մարզում։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ զոհվել է 6 մարդ։
Լուցկի քաղաքային խորհրդի քարտուղար Անդրեյ Ռազումովսկու խոսքով՝ հարվածը հասցվել է Կոնյակինա փողոցում գտնվող Եվրոգուրտի պահեստին։ Հինգ մարդ մահացել է տեղում, իսկ մեկը մահացել է հիվանդանոցում ստացած վնասվածքներից։
Սոբորնոստի պողոտայի վրա գտնվող բազմահարկ շենքը նույնպես վնասվել է, որի հետևանքով երկու մարդ է վիրավորվել, այդ թվում՝ մեկ երեխա։
Ռուսաստանը գիշերը Կիևի վրա զանգվածային բալիստիկ հրթիռային հարձակում է իրականացրել, որի հետևանքով զոհվել է երեք մարդ, ևս 22-ը վիրավորվել են։