Քանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում է


Հասարակություն


2026 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստան ամենից շատ զբոսաշրջիկներ են եկել Ռուսաստանից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։


Ռուսաստանից այցելուների թիվը 9 ամիսների ընթացքում կազմել է 704.935 (40%)։ Երկրորդ և երրորդ տեղերում զբոսաշրջիկներն են մեր հարևան երկրներից։ Վրաստանից Հայաստան այցելել է շուրջ 250.000 զբոսաշրջիկ (14%), իսկ Իրանից` շուրջ 150.000 (8%)։


«2026 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստան է այցելել 1,757,349 զբոսաշրջիկ, միայն սեպտեմբեր ամսին` 290,016 զբոսաշրջիկ»,– ասված է կոմիտեի հաղորդագրությունում։


 


Leave a Comment