Սկանդալը պատահական չէր. նախկին քաղաքապետերի ժառանգությունից քաղաքը տուժել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սկանդալը պատահական չէր. նախկին քաղաքապետերի ժառանգությունից քաղաքը տուժել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar-Զրույցի այսօրվա հյուրն է Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։

Անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե քաղաքապետարանում աշխատավարձերը բարձրանում են, Գալջյանը նշեց.

«Ամեն պաշտոն պետք է ունենա իր գործակիցը։ Այդ գործակիցն  այն թիվն է, որով հետո որոշվելու է աշխատավարձի բազմապատկման չափը։ Այսինքն, լինելու է բազային աշխատավարձ, որն, օրենսդրության համաձայն, նվազագույն աշխատավարձի 80-120%-ի սահմաններում կարող է լինել։ Այդ թիվը, որը բյուջեի նախագծով արդեն կֆիքսենք դեկտեմբերին, կբազմապատկվի ամեն պաշտոնի գործակցով, ըստ այդմ կձևավորվի աշխատավարձը»։

Գալջյանի խոսքով՝ քաղաքային բյուջեից, ըստ էության, նոր ծախսեր չեն ավելանում։

Անդրադառնալով մյուս կարևոր թեմային, որը կրկին իրարանցում էր առաջացրել՝ Շինարարների փողոցում իրականացված ապամոնտաժումներին, Գալջյանը նշեց.

«Տասնամյակներով դեռևս առկա հազարավոր ապօրինի շինություններից մենք շատերը քանդում ենք այս պահին: Նույն Շինարարների փողոցում կային շուրջ 40 նման շինություններ, որոնց գրեթե մեծ մասն արդեն քանդվել է: Դրանք չունեին որևէ իրավական հիմք, այսինքն, քանդման համար քաղաքապետարանն ուներ բոլոր հիմքերը: Իսկ կոնկրետ երկու շինության վերաբերյալ կային սեփականության վկայականներ»։

Գալջյանի խոսքով՝ աղմուկը, որ այնտեղ առաջացել էր, հավանաբար այն մտավախությունն էր, որ քանդող տեխնիկան, շարքով իջնելով, կհասնի բենզալցակայանի, որը, պարզվեց, պատկանում է ընդդիմադիր պատգամավորի մերձավորին՝ աներոջը։

Մանրամասները՝ տեսանյութում

Leave a Comment