COP17-ը Հայաստանին հնարավորություն է տվել նոր կապեր հաստատել միջազգային գործընկերների հետ. Ռոբերտ Աբիսողոմոնյան


COP17-ը Հայաստանին հնարավորություն է տվել կապեր հաստատել տարբեր կողմերի, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների և դոնորների հետ։ Արդյունքում մի շարք ոլորտներում հետաքրքրություն կա տարբեր ծրագրերի իրականացման նկատմամբ։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հոկտեմբերի 14-ին հրավիրված ճեպազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը։


  Նրա խոսքով՝ կարևոր արդյունք է նաև Հայաստանի կարողությունների զարգացումը, ինչը հետագայում կնպաստի ոլորտում առկա խնդիրների լուծմանը։ Տեղացի մասնագետների և փորձագետների ներուժի օգտագործմամբ հնարավոր կլինի հասցեագրել առկա մարտահրավերները։Աբիսողոմոնյանը տեղեկացրեց, որ առաջնորդների գագաթնաժողովին ակնկալվում է ավելի քան 50 բարձր մակարդակի մասնակցություն։


Իսկ հոկտեմբերի 27-28-ին նախատեսված նախարարական բարձր մակարդակի հատվածին սպասվում է մինչև 150 բարձրաստիճան մասնակցություն։  Անդրադառնալով այն  հարցին, թե որ երկիրն է երկու տարի անց ստանձնելու COP-ի նախագահությունը՝ փոխնախարարը նշել է, որ դա որոշվում է  ռոտացիայի սկզբունքով։Հաջորդ նախագահությունը, ըստ այդ սկզբունքի, պետք է ստանձնի Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի տարածաշրջանային խումբը։ Որոշումը պետք է ընդունվի կոնսենսուսով։ 


«Ոչ միշտ է հնարավոր լինում որոշում ընդունել կոնսենսուսով, ինչպես տեղի ունեցավ Հայաստանի պարագայում։ Հայաստանի նախագահությունը քվեարկությամբ հաստատվեց»,-հավելեց նա։  


 


 


 


 


 


 

















Կարդացել են
0 անգամ

Leave a Comment