Ուկրաինայում դժգոհություն են հայտնել Starlink տերմինալների աշխատանքի սահմանափակումների կապակցությամբ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խորհրդական Սերգեյ Բեսկրեստնովը հայտնել է, որ սահմանափակումները տարածվում են StarShield ծառայության ռազմական փաթեթի վրա։
Ուկրաինայի պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Սերգեյ Ստերնենկոյի խոսքով՝ շարժման այն արագությունը, որի դեպքում կապն ընդհատվում է, նվազել է մինչև 60–70 կմ/ժ։
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը «Газета.Ru»-ի հետ զրույցում ենթադրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս կերպ պատժում է իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկուն՝ անհնազանդության համար։