Պուտինը նոր թշնամի է փնտրում, և այդ նոր թշնամին կարող է լինել Եվրոպան․ Մելոնի



Պուտինը նոր թշնամի է փնտրում, և այդ նոր թշնամին կարող է լինել Եվրոպան, հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին։



«Պուտինը սադրում է Եվրոպային, քանի որ նրան անհրաժեշտ է շեղել ուշադրությունը մարտադաշտում տեղի ունեցող զարգացումներից, Ուկրաինայի պատերազմից։


Նա նոր թշնամի է փնտրում, և այդ նոր թշնամին կարող է լինել Եվրոպան։ Իհարկե, մենք պետք է զգոն լինենք, վերահսկենք իրավիճակը և շարունակենք անել այն ամենը, ինչ անում ենք հիմա։


Բայց ես չեմ կարծում, որ մենք պետք է Պուտինին նման առավելություն տանք։ Ես համոզված եմ, որ հատկապես այս պահին մենք պետք է պահպանենք մեր հանգստությունը»,-նշել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment