Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Ալբանիայում ընթացող երիտասարդների և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում, հայտնել են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։
57 կգ քաշային կարգում հանդես եկող Գրիգորյանը երկամարտում գրանցել է 202 կգ արդյունք և դարձել Եվրոպայի չեմպիոն։
Նա ոսկե մեդալներ է նվաճել նաև առանձին վարժություններում։ Պոկում վարժությունում նա բարձրացրել է 90 կգ, իսկ հրում վարժությունում՝ 112 կգ՝ երկու վարժություններում էլ զբաղեցնելով առաջին տեղը։
Առաջնությունում Հայաստանը նաև բրոնզե մեդալ էր նվաճել․ Սեյրան Խուդանյանը մինչև 23 տարեկանների մրցումներում 60 կգ քաշային կարգում երկրորդ տեղն էր զբաղեցրել։
Կարդացեք նաև՝
Ծանրամարտի ԵԱ․ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է արծաթե մեդալակիր
