Պուտինը հանձնարարել է ուժեղացնել հատուկ ծառայությունների համագործակցությունը

Պուտինը հանձնարարել է ուժեղացնել հատուկ ծառայությունների համագործակցությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է կատարելագործել իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների համագործակցությունը կապի օպերատորների, ֆինանսական կազմակերպությունների, ինտերնետային ընկերությունների և այլ կառույցների հետ՝ ի հայտ եկող կիբեռսպառնալիքները չեզոքացնելու նպատակով։

Տեղեկատվական անվտանգության բարձրացման հարցերին նվիրված խորհրդակցության ընթացքում Պուտինը նշել է, որ Ռուսաստանի դեմ ուղղված ուղիղ և հիբրիդային արտաքին ագրեսիայի ֆոնին կիբեռսպառնալիքները նոր մակարդակի են հասնում։

«Այդ սպառնալիքները չեզոքացնելու համար անհրաժեշտ է բարձրացնել իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների գործողությունների համակարգվածությունը կապի օպերատորների, ֆինանսական կազմակերպությունների, ինտերնետային ընկերությունների և այլ կառույցների հետ»,- ասել է Ռուսաստանի նախագահը։

Պուտինը հավելել է, որ խորհրդակցության ընթացքում ակնկալում է լսել առաջարկներ, որոնք թույլ կտան բարձրացնել Ռուսաստանում թվային անվտանգության մակարդակը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment