Պայթյուն Իրաքում. զոհերի թվում է բանակի բարձրաստիճան գեներալ


Միջազգային


Իրաքի Քիրքուք նահանգում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով զոհվել է երկու զինծառայող, այդ թվում՝ բրիգադի գեներալ։ Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Յահյա Ռասուլ Աբդալլայի խոսքով՝ զոհվածներն են 11-րդ հետևակային դիվիզիայի կապի վարչության պետ, բրիգադի գեներալ Ահաթ Յասիր Խուդայր Հուսեյնը և սպա Մութազ Շահիդ Աբասը։

Միջադեպը տեղի է ունեցել Վադի Զագեյթուն շրջանում՝ ահաբեկչական խմբավորման ապաստարանին հասցված ավիահարվածի վայրն ուսումնասիրելու ընթացքում։

Զինծառայողները պայթել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալների կողմից ավելի վաղ տեղադրված պայթուցիկ սարքի վրա։


Leave a Comment