Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 14։20-ի սահմաններում, Սարալանջի պողոտայում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 25-ամյա Մխիթար Բ․-ի վարած «Նիսսան», Երևանի բնակիչներ 47-ամյա Վարդգես Պ․-ի վարած Mitsubishi, 36-ամյա Հովհաննես Ե․-ի վարած «Նիսսան» և Արարատի մարզի բնակիչ 18-ամյա Chevrolet մակնիշների ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները:
