Փաշինյանը հանկարծ «update» եղա՞վ․ ո՞րտեղ է Տիգրանաշենի քարտեզը. Արթուր Խաչատրյան 

14 Հոկտեմբերի, 2026

 

«Շատ հետաքրքիր է՝ ինքը ասում է՝ Ալիևի հետ Աշխաբադում իմ շփման արդյունքում ունեմ պատկերացում, ունեմ ենթադրություն։ Չի ասում՝ ունեցել եմ, ստացել եմ համաձայնություն, համաձայնվել ենք, պայմանավորվել ենք, թեկուզ և բանավոր պարտավորություն ենք ստանձնել։

Հիմա սրա մասին ինքը 2022 թվականի անիծյալ հոկտեմբերի 6-ից հետո խոսում է՝ կունենանք խաղաղություն և այլն, և այլն։

Բայց ի՞նչ ունենք այսօր։ Ադրբեջանցի զինվորները Հայաստանի Հանրապետության տարածքում են, ըստ որոշ լուրերի՝ նույնիսկ շինարարական աշխատանքներ են կատարում, ավելի են ամրացնում իրենց դիրքերը օկուպացված տարածքներում։

Ադրբեջանը շարունակում է ցինիկ, այլանդակ կերպով միջամտել Հայաստանի ներքին գործերին՝ պահանջելով փոխել Սահմանադրությունը և սպառնալով ընդդիմությանը։

Իսկ հիմա ադրբեջանցի զինվորը մտել է Հայաստան, ծանր հանցագործություն է գործել, և գործադիր ու օրենսդիր մարմինները դարձել էին այդ զինվորի փաստաբանը։

Եթե խոսքը գնում է ընդդիմության մասին, Նիկոլ Փաշինյանը, Կառավարությունը, ՔՊ-ական մեծամասնությունը՝ բոլորը քննիչ են, դատախազ են, դատավոր են, նույնիսկ քրեակատարողական ծառայություն և դահիճ են։ Ինչ վերաբերում է ադրբեջանցուն՝ բոլորը միասին դարձել են փաստաբան։ Ու ո՞նց կարող է այդպես լինել։

Պարզ է, չէ՞, այդ վախը կա։ Տեսեք՝ ասում է՝ «TRIPP-ը խաղաղություն է», եվրոդիտորդները խաղաղություն են։ Եթե խաղաղություն են, բա ո՞նց է ասում՝ ես Տիգրանաշենին ասեմ Քյարքի, որպեսզի այդ ներվը հանեմ։ Եթե ներվը կա, ի՞նչ խաղաղության մասին է խոսքը»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 14-ին, կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment