
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է ռազմական հոգեբույժ Նիդալ Հասանի մահապատժի՝ ուղիղ եթերով հեռարձակումը չեղարկելու հնարավորությունը՝ տեղեկանալով, որ Հասանը գոտկատեղից ներքև կաթվածահար է և տեղաշարժվում է անվասայլակով։ Այս մասին, հղում կատարելով աղբյուրներին, հայտնում է CNN-ը։ Հեռուստաալիքի աղբյուրների հաղորդմամբ՝ Փենթագոնում նույնպես հակված են փոխելու հեռարձակման ձևաչափը։
Նիդալ Հասանի մահապատիժը, որը մեղավոր է ճանաչվել 13 մարդու սպանության և ավելի քան 30 ծառայակցի վիրավորման համար, նախատեսված էր դեկտեմբերի 3-ին։