Վերաքննիչ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի կալանքի դեմ բերված բողոքը

Վերաքննիչ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի կալանքի դեմ բերված բողոքը, այս մասին ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Արամ Օրբելյանը:

«Մերժել է նույն հիմնավորումներով, ինչ որ մերժել է բազմաթիվ նմանատիպ բողոքներ, երբ առանց մանրակրկիտ անդրադառնալու հիմքերին` ընդհանուր, ձևական ձևակերպումներ են տրվել»,-ասաց նա։

Արամ Օրբելյանը միաժամանակ հիշեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանը կալանավորումից 10-15 օր առաջ բժշկական միջամտության էր ենթարկվել։

«Հիմա մենք որոշակի գործողություններ ենք կատարելու՝ առողջական վիճակը զուտ ստուգելու առումով։  Սա ենթադրում է  որոշակի հետազոտություն։

Այնպես չէ, որ  նախագահը գանգատ ունի՝ դրանով է պայմանավորված ստուգումը։ Հետվիրահատական ապաքինման ժամանակահատված կա, որը կարևոր է։ Նախագահը վիրահատվել է կալանքից առաջ, հիմա ստուգման կարիք կա»,- ասաց փաստաբանը։

Հիշեցնենք՝ շուրջ 2 ամիս է, ինչ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է։

Leave a Comment