Հռոմի պապը ուռուցքի վիրահատություն է տարել. Սուրբ աթոռ



168.am-ը գրում է.


Հռոմի պապ Լևոն XIV-ի աջ թոքի ստորին հատվածը կտրվել է չարորակ գոյացությունն ամբողջությամբ հեռացնելու համար։ Հյուսվածաբանական հետազոտությունը հաստատել է ադենոկարցինոմա ախտորոշումը, հաղորդում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։


Վիրահատությունը տևել է մոտ 1.5 ժամ և հաջող է անցել՝ առանց բարդությունների։

Հռոմի պապի բժիշկներ Լուիջի Կարբոնեն և Ստեֆանո Մարգարիտորան նշել են, որ «ադենոկարցինոմա» ախտորոշումը ենթադրվում էր դեռ նախավիրահատական հետազոտությունների արդյունքներից ելնելով։ Միևնույն ժամանակ Հռոմի պապն ինքնուրույն էր գնացել Ջեմելիի համալսարանական հիվանդանոց վիրահատության համար։

Նա ժամանել էր մեքենայով և ոտքով հասել հրապարակ, որտեղ նրան դիմավորել են հիվանդանոցի բարձրաստիճան աշխատակիցները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment